ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ինչպե՞ս ընկավ Հռոմը։ Բոլորը կհամաձայնեն, որ պատճառներից մեկը միանգամայն ակնհայտ է՝ հռոմեական բանակում և նրա լեգեոններում գերակշռում էին ոչ քաղաքացիները, ովքեր, ի վերջո, քանի որ հավատարիմ չէին Հռոմին, ապստամբեցին քաղաքացիների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը «Ամերիկայի վերջը» տեսանյութում, որը տեղադրված է իր կայքում։
ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի Dialogue works ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը շուտով կվերացվեն, քանի որ Վաշինգտոնին նրանք այլևս հարկավոր չեն։ Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru-ն։
Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան։
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ուկրաինայում կռված ադրբեջանցիներին պետք է զրկել քաղաքացիությունից։
Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն երկրի սեփական տարածքով, այլ տարածվում են իր սահմաններից շատ հեռու: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:
Թվայնացումը կյանքի, հանրության, բիզնեսի զարգացման էվոլյուցիոն փուլերից մեկն է՝ հեղափոխական նորարարությունների շրջանը: Ամենօրյա խնդիրների լուծման ավտոմատացման, ամպային տեխնոլոգիաների օգտագործման, մեծ ծավալի տվյալների վերլուծության և արհեստական բանականության կիրառման շնորհիվ զգալիորեն աճում է ընկերությունների բիզնես գործընթացների արդյունավետությունը:
Կանանց տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու աշխատակազմի կին աշխատողները կպարգեւատրվեն յոթանասուն հազար դրամի չափով։
Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։ Այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Վստահ եմ, լրագրողների իրավունքները իբր պաշտպանող այսօրվա մի երկու տուզիկ հ/կ լղոզված երեք տող կգրեն, որից ոչ մի դեպքում չի հասկացվի, ո՞ւմ են դատապարտում։
Ո՞վ էր ասում՝ մեր բանակն ամենամարտունակն է, բայց մարտունակությունը չափում էր ելակով. Փաշինյանը։ Ո՞վ էր ասում՝ կարող եմ Ադրբեջանում ներքին անկայունություն հրահրել. Նիկոլը։ Ո՞վ էր ասում՝ երբ ուզեմ Սերժ Սարգսյանի բանակցածին կվերադառնամ. Փաշինյանը։
Ուսուցչի խոսքով՝ այժմ դպրոցում իրավիճակը հանգիստ է, քանի որ ոստիկաններով շրջող և ուսուցիչների «քթից բերել» սպառնացող տնօրենն արձակուրդում է և չի գնում դպրոց։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ:
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հունական մեդիայում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերում են ԱՄՆ կոնգրեսից արտահոսած Թուրքիայի մասին գաղտնի զեկույցին:
«Սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ, խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես, աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում»,– ասված է հաղորդագրությունում։
Լավ դա ոչինչ, գիտենք՝ անսուրբ ու անիքնասեր արարած ա, բա էն զինվորակննե՞րը, դրանք ո՞նց են գնում ու Վազգենի գերեզմանի մոտ կանգնում։ Դուք ձեր մտքում ի՞նչ եք ասում․ ասում եք՝ «շեֆ ջան, ձեռներներս լվացի՞նք», թե՞ «թողածդ պահում ենք»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Այս մասին նախարարն ասել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) Արման Թաթոյանը քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
ՀՀ պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հոբելյանի` ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցվել նրա հիշատակին:
Թուրիքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն զգացվել է նաև Ստամբուլում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել». Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Զավեշտը հասնում է նրան, որ դատավորը անձնական երաշխավորություն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխավորությունը մարդիկ ներկայացնում են Աշոտյանի հեղինակության ազդեցության տակ, հետևաբար, եթե նա կարողանում է ազդել երաշխավորություն ներկայացնող պատգամավորի կամ բարձրաստիճան հոգևորականի վրա, ապա պատկերացնում եք ինչպես կազդի վկաների վրա։ Աշոտյանի գործով տուժող չեն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատության մեջ՝ որպես անձնական վրեժ. ուրիշ ոչ մի իրավական բացատրություն չկա։
Բելառուսի տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում գրանցված բեռնատարներին ու քարշակ մեքենաները կկարողանան բեռնային գործողություններ իրականացնելու համար մուտք գործել հանրապետության տարածք։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով իրավական կայքին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ինստագրամում տեսանյութ է հրապարակել՝ «Ծնունդդ շնորհավոր, Վազգեն ջան»։
Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ամենաուշն ինչ ժամկետում է պատկերացնում, որ Հայաստանը պետք է դիմի ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իսրայելական KAN հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ կփոխի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի համար ներկայացված October Rain երգի բառերը: Այս մասին գրում է dw.com-ը: Ըստ իսրայելական հեռարձակողի՝ առաջիկա օրերին կներկայացվի երգի տեքստի նոր տարբերակը: :