Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում՝ տներից մեկի մոտ հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեիմերսը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինը թույլ տա մարդասիրական օգնության մուտքն Արցախ։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։
Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցություն է հայտնել հուլիսի 26-ին նախագահի պահակախմբի զինվորների իրականացրած հեղաշրջմանը՝ նշելով, որ իր համար առաջնայինը երկրում իրավիճակի ապակայունացումից խուսափելն է, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:
Ֆուրլասը նաև ընդգծել է, որ ի պաշտոնե խոսում է իր տասնյակ գործընկերների անունից և նրանց հաստատակամ զորակցությունը փոխանցում ծանր պայմաններում գտնվող արցախահայությանը։
«Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով»,- ընդգծել է ԱԳ նախարարը:
Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և այդ խաղաղության նկատմամբ Իրանի աջակցության մասին ասել է. «Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները»: Գրել է Pars Today-ը։
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
Տարածաշրջանում անկայունության պատճառն օտար երկրների ներկայությունն է. այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում Թուրքիայի նոր դեսպան Հիքաբի Քըրլանգըչի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես Տրոյան նվաճվեց և կործանվեց այն ժամանակվա խորամանկ տեխնոլոգիաների կիրառմամբ, նման ձևով նվաճվում և կործանվում է Արցախը՝ արդի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի քաղաքական-հաարակական կյանքում ներդրված ժամանակակից «Տրոյական ձիու» միջոցով…
Հայաստանի ժուռնալիստների միության՝ երեկ տարածած հաղորդագրությունը շատ ավելի խորքային խնդրի մասին է, քան՝ պարզապես լրագրողների դեմ սկսված արշավի։
«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։
Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանեց «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:
Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍU-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Սինգապուրում այս շաբաթ կախաղան կհանվեն երկու դատապարտյալներ, որոնք մեղադրվում են թմրանյութ տարածելու մեջ:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ՌԴ քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21 հազար 326 ընկերություն, ինչը 3 անգամ ավելի է նախորդ 27 տարվա ցուցանիշից:
Զարմանալի է, որ Եհովայի վկաները փորձում են իրենց ուսուցումները մարդկանց ներկայացնել որպես աշխարհի միակ ճշմարիտ կրոն: Մինչդեռ եթե այդ ուսուցումները քննենք Աստվածաշնչի լույսի ներքո, պիտի հիասթափվենք՝ տեսնելով դրանց մոլորությունը ճշմարտությունից և հակասումը աստվածաշնչական պատվիրաններին:
Կատարվում է քննություն:
Սուրճը վնասում է ուղեղի առողջությունը և հանգեցնում դրա վաղ ծերացմանը, ասում է հոգեթերապևտ Դանիել Ամենը։ Այս և այլ վատ սովորությունների մասին նա խոսել է The Dairy of the CEO YouTube ալիքին տված հարցազրույցում, գրում է Daily Mirror-ը։
Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի որևէ ղեկավար, անգամ որևէ վեցերորդական քաղաքական գործիչ հայտարարեր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Հայաստանի զինված ուժերը չեն պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, նրան լավագույն դեպքում կգամեին ամոթանքի ու անարգանքի սյունին, իսկ ավելի հավանական է՝ կարճ ժամանակ անց դուրս կշպրտեին աշխատասենյակից։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան գրառմամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը գրառմանը:
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Հայաքվե նախաձեռնության նպատակների, գաղափարական հիմքերի, հնարավոր զարգացումների մասին. Էդգար Ղազարյան
Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է:
Ցանկը շատ երկար կարող եմ թվարկել,բայց կսահմանափակվեմ այսքանով…»