Բաժիններ՝

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի մոտ թմրանյութ կար

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։

Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու պահին պարեկները սրահում նկատել են կաթուցիչ: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և դանակ։

Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031