Բաժիններ՝

Ավելի քան 100.000 մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի շնորհանդեսին

Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին:

Միաժամանակ շնորհանդեսին ներկա կլինի ոչ ավելի, քան 85.000 մարդ։ Բանն այն է, որ «Սանտյագո Բեռնաբեուն» չի կարող տեղավորել մարզադաշտում 85 հազարից ավել երկրպագու, քանի որ այդքան է նստատեղերի քանակը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Արքայական» ակումբի շարքերը համալրել է այս ամռանը։ Նա ՊՍԺ-ից տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031