Բաժիններ՝

Ֆուտբոլի կանանց ընտրանին Երևանում պարտվեց Բուլղարիային

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Բուլղարիայի հավաքականին:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Բուլղարիան 13-րդ և 26-րդ րոպեներին գրավեց Հայաստանի ընտրանու դարպասը:

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանի բավականին ակտիվ էր և հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 75-րդ րոպեին աչքի ընկավ Սաֆարյանը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ Բուլղարիան 3-րդ գնդակն ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը:

Հայաստան-Բուլղարիա` 1:3:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է: 15 միավորով առաջին տեղում Ռումինիան է, երկրորդը`. Բուլղարիան, իսկ Ղազախստանը վերջինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031