ՌԴ դաշնության ժողովը հուլիսի 28-ին կայացած նիստում կողմ է քվեարկել օրենքին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում զինվորական ծառայության զորակոչելու տարիքը կլինի 18-ից 30 տարեկանը։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс»-ից», օրենքին կողմ է քվեարկել 159 սենատոր, մեկը ձեռնպահ է մնացել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Կոնվերս Բանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի: Ձեզ ենք ներկայացնում պարոն Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ:
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը բավարարել է միջնորդությունը, և Տ․Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը:
70 տարեկանում մահացել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը։ Նա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրն է։
Միջազգային հանրությունը Մոհամեդ Բազումին համարում է Արևմտյան երկրների դաշնակիցը տարածաշրջանում իսլամիստ զինյալների դեմ պայքարում։
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի նիստին լրագրողների մասնագիտական գործունեության առերեվույթ սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։
Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին։
Երևանյան պոլիկլինիկաներում բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր։ Պիլոտային այս ծրագրի մեկնարկը տրվել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից: Մինչև տարեվերջ գործընթացը կիրականացվի բոլոր համաբուժարաններում:
Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին ասված է էմիրության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ռուսական կողմը հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերք են կիրառել, որի հետևանքով 1 կին է զոհվել, 1 տղամարդ՝ վիրավորվել։ Հարվածը հասցվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Զապորոժիեի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկին։
Armenian Airlines ավիաընկերությունը Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթերը կմեկնարկի օգոստոսի 11-ից։
Հուլիսիս 17-ին Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է հացահատիկային գործարքը՝ պատճառաբանելով, որ սևծովյան համաձայնագրի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում:
Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչները C5+1 ձևաչափով Աստանայում քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովման և այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրման հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնություններում:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը:
Երեկոյան շարասյան շարժը ադրբեջանական ուժերի կողմից արգելափակվել է Հաքարի կամրջի վրա տեղադրված անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ «սա հերթական սադրանքն է ադրբեջանական ինքնիշխանության դեմ»։ Ռուսական ուժերը փորձում են միջնորդել, որպեսզի թույլատրեն շարասյունը շարժվել դեպի մայրաքաղաք Ստեփանկարտ։ Դեռևս լուծում չի գտնվել։
07.08.2023 թվականից Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը (հասցե՝ ք. Երևան, Ռուբինյանց 14/7) գործելու է ք. Երևան, Պարույր Սևակի փողոց 59/1 հասցեում, որտեղ ապահովված են լավագույն պայմանները հաճախորդների սպասարկման և որակյալ բանկային ծառայությունների մատուցման համար:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը:
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այժմ հասանելի են փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով ռուսական Tinkoff բանկի հաճախորդներից: Միջոցներն անմիջապես մուտքագրվում են ստացողի հաշվին կամ քարտին:
Լրագրողները քեզ ոչնչացրին քո իսկ հրավիրած ասուլիսում, սրանից հետո սսկվիր, եւ խոսքերդ ու քայլերդ հավասարկշռիր․․. Հռիփսիմե Ջեբեջյանի եւ Անի Գեւորգյանի հանդեպ քո իսկ հանձնարարությամբ սկսված տեռորը ի ցույց է դնում վախերդ…
Հանրապետականի երիտասարդները շարունակում են քաղաքացիների շրջանում քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի աջակցությանն ուղղված ակցիաները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջեք, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը»,- ասել է նա՝ դիմելով իր տարեդարձը շնորհավորած մարդկանց:
Ռուայեն հուլիսի 28-ին Կապանի արվեստի պետական քոլեջում վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ, նույն օրը տեղի կունենա նրա մենահամերգը, իսկ երևանյան համերգը կանցկացվի հուլիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: