Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար:
Կատարվում է քննություն:
Կյանքից հեռացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը, ինչի մասին ասվում է բուհի կայքէջում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հավայան Մաուի կղզու վերականգնումը այս շաբաթ ավերիչ անտառային հրդեհներից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, և շատ-շատերն անհետ կորել են, ըստ կառավարության կանխատեսումների, կարող է արժենալ ավելի քան 5,5 միլիարդ դոլար, տեղեկացնում է CBS News-ը:
Սննդաբան Անաստասիա Կոստոմախան ասել է, որ իրական շոկոլադը կարելի է տարբերել կեղծից՝ դրանում առկա «կակաո յուղ» և «կակաո քերած» բաղադրիչների առկայությամբ։
Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու անմիջական վտանգի ենթակա են: Այս մասին երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Հայաստանի ընտրանին 7-րդն է ընդհանուր 7 մեդալով: Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշՍահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի «Movimiento Construye» քաղաքական կուսակցությունը նախագահի նոր թեկնածու է առաջադրել Անդրեա Գոնսալես Նադերին՝ չորեքշաբթի նախընտրական հանրահավաքի ժամանակ Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո, տեղեկացնում է CNN-ը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել՝ 00:57-ին: Այրվել է մեկ սառնարան:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Օգոստոսի 13-17-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):
Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները 7-րդ մեդալն են նվաճել:
Ամերիկյան Google կորպորացիան դիտարկում է Android սարքերի համաժամացման հնարավորությունը՝ Apple-ի էկոհամակարգում Continuity գործառույթի նմանությամբ։ Այս մասին գրել է The Verge-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Օգոստոսի 10-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորուհիները և «Օպելի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մանրացնել թխվածքաբլիթները, ավելացնել հալած կարագը, խառնել, լցնել ձևամանի մեջ, հարթեցնել, թեթևակի սեղմել։ Սառեցնել 10 րոպե։
Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր:
Ռուսաստանում թեյի և սուրճի խոշոր արտադրողները սեպտեմբերից 6-9 տոկոսով բարձրացնում են մանրածախ վաճառքի գները՝ պատճառաբանելով «բարդ իրավիճակը»։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։
Քրտինքի հոտի փոփոխության և ուժեղացման պատճառ կարող են լինել առողջական լուրջ խնդիրները, այդ թվում՝ շաքարախտը և սնկերը, վստահ է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Այս մասին մասնագետը խոսել է Sputnik ռադիոյի եթերում։
Միայն առանձնակի տաղանդ ու մոլեռանդ քանդարարություն ունեցողը կարող է անել այնպես, որ հասարակությունն ատելությամբ լցվի այն ամենի հանդեպ, ինչը նորմալ հանրույթների համար բաղձալի, երազելի նպատակ է: Հենց դրանով է զբաղված հիմա Նիկոլ Փաշինյանը, որը հետևողականորեն արժեզրկում ու ատելի է դարձնում, օրինակ, խաղաղություն հասկացությունը:
Ուտելուց հետո անընդհատ այրոցը կարող է ազդարարել կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին՝ բժիշկ Պիտեր պորտալին ասել է ուռուցքաբան Անդրեյ Իսաև-Ապոստոլովը։
«6 մլն դոլարն ի՞նչ է, որ չտան ու մի համերգ չկազմակերպեն, որն, իրենց կարծիքով, պետք է նպաստի իրենց վերարատադրմանը։ Հետո՝ այդ գումարը հո իրե՞նք չեն տալիս, իրենց թուրք տերերն են պատվիրել, գումարն էլ՝ նրանք են տալիս…»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից թարմ կամ սառեցված լոլիկի արտահանումը կրկնապատկվել է, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է Business Media Georgia-ն:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալների համաձայն՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող ամբարտակների լցվածությունը կազմում է 35 տոկոսից ցածր, չնայած այն բանին, որ 2023-ի մայիսի կեսերին այն 48.58 տոկոս էր:
Օգոստոսի 10-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Ձորաղբյուր-Ողջաբերդ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Հին Խոտ գյուղից Շինուհայր գյուղի ճանապարհին մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սուզումը ամառային վնասվածքների հիմնական պատճառներից մեկն է: Այս դեպքում հետեւանքները կարող են շատ տարբեր լինել՝ ողնաշարի կոտրվածքից մինչեւ լյարդի ու փայծաղի պատռվածք։ Ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, «Հեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկայան։ Նրա խոսքով, ամենից հաճախ ջրասուզակները, ովքեր ձկան տեսքով ցատկում են ջուրը, վնասում են ողնաշարը հատակին սուր հարվածի, պարանոցի […]
Ես չեմ հիշում այնպիսի ընտրութուններ, որոնք այս աստիճան անտարբերության ֆոնին տեղի ունենան: Նկատի ունենալով, որ այդ ընտրություններին գրեթե մեկ ամիս ժամանակ է մնացել, ապա, նույնիսկ, բավականին պասիվ վիճակ կարելի է արձանագրել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։