«Հիմա էս 4 հարկերը մե՞րն ա…», «4 չէ, 5». Փաշինյանը՝ 17,4 մլն ֆունտ ստեռլինգով գնված դեսպանատան շենքի մասին

Մեծ Բրիտանիայի գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Լոնդոնի կենտրոնում տեղակայված ՀՀ դեսպանության նոր շենք:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգով գնել է Լոնդոնի 31 Saint James Square հասցեում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2023թ. կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։

Ուշագրավ է, որ բյուջեից այդքան մեծ գումար վատնած Փաշինյանը նույնիսկ տեղյակ չէ, որ 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգով գնված շենքը ոչ թե 4, այլ 5 հարկից է բաղկացած։

«Հիմա էս 4 հարկերը մե՞րն ա…»,- մոտենալով դեսպանության շենքին՝ հարցնում է Փաշինյանը։

Նրան ուղեկցողներից մեկը բարեբախտաբար ուղղում է՝ ասելով. «4 չէ, 5»։

Հիշեցնենք, որ Լոնդունում դեսպանության շենք գնելու մասին կառավարության որոշման հիմնավորումներում ասված է. «Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016-ին տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում):

Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլև դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է և կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031