
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան անեքսիա է համարում

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը գտնում է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան փաստացի անեքսիա է:
Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Նավաֆ Սալամը:Դատարանը կարծում է, որ Իսրայելի գործողությունները խախտում են պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը:
ՄԱԿ-ի դատարանը կարծում է նաև, որ պաղեստինյան տարածքներում Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքը: