Բաժիններ՝

Մահացել է Վիետնամի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը

81 տարեկանում մահացել է Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը: Այս մասին հայտնել է Nhan Dan թերթը։ Գլխավոր քարտուղարը մահացել է թիվ 108 կենտրոնական զինվորական հոսպիտալում երկարատև հիվանդությունից հետո՝ չնայած երկրի առաջատար բժիշկների ջանքերին:

Նգուեն Ֆու Չոնգի հրաժեշտի արարողության օրը և վայրը հայտնի չեն: 2006-2011 թվականներին ղեկավարել է Վիետնամի ազգային ժողովը։ Այնուհետև 2011 թվականին դարձել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության ղեկավար, որից հետո երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։ 2018-2021 թվականներին նա նաև Վիետնամի նախագահն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս