Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար
Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ:
Դա, որքան ինձ հիմա հայտնի է, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր», – ասել է Բլինքենը։Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը։ Microsoft-ը հայտնել էր, որ հետաքննում է իր հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։
Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։