Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է ԵԱՏՄ–ի առաջատարներից մեկը

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարներից մեկը, առաջատար է նաև Ղրղզստանը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

ԵՏՀ-ն նշում է, որ Ղազախստանի «Astana International Exchange» (AIX) ֆոնդային բորսան 3,3 անգամ ավելացրել է առևտրի ծավալը: ԵԱՏՄ մյուս պետությունների ֆոնդային շուկաները չափավոր աճ են գրանցել։

Ապրանքային բորսաները նաև առևտրի ծավալների աճ են ցուցադրել` բացառությամբ «Եվրասիական առևտրային համակարգ «Ապրանքային բորսա» ԲԸ-ի (Ղազախստան): Միևնույն ժամանակ նավթամթերքի գների ինդեքսներն աճել են, իսկ գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է բազմակողմանի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031