Ի՞նչ են քննարկել Թուրքիայում ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ԵՄ-ն Արցախում 2023թ. սեպտեմբերյան էսկալացիայից 3 օր առաջ. Ալեքսանդր Անանև

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, Արցախի թեման, Ադրբեջանի պահանջները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հարավային Կովկասի աշունը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն շատ հետաքրքիր հանդիպումների բովանդակությանը, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած պատերազմից 3 օր առաջ:

Մասնավորապես Ալեքսանդր Անանևը հայտարարել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:

Կարդացեք նաև

Անանևի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել:

ՌԴ ԱԳ նախարարի նախկին ավագ խորհրդականի խոսքով՝ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս