ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված խմբավորումների միջև օգոստոսի 14-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով առողջապահական ոլորտի իշխանություններին։
Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանը շարունակում է Լաչինի (Բերձոր) միջանցքի շրջափակումը, ինչի հետևանքով առաջացել է հումանիտար ճգնաժամ։ Թուրքիայից մի խումբ գրողներ, քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ (նրանց թվում կան նաև հայեր) կոչ են արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել։
Օգոստոսի 16-18-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Մինչև ՀՀ իշխանությունները քայլեր չանեն, միջազգային կազմակերպությունները մատը մատին չեն տա. ցուցարար
Ցուցարարները ՄԱԿ գրասենյակի ճաղավանդակներից ներս լցրեցին երեկ Արցախում սովամահ եղած երիտասարդի լուսանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
3 շաբաթ առաջ եմ վերադարձել Արցախից. բազմաթիվ հիվանդ երեխաներ մեր կարիքն ունեն. բժիշկ
Ընդամենը երեք օր՝ օգոստոսի 16-ից 18-ը «Յուքոմ» ընկերության առցանց խանութում գործում է uDays հատուկ առաջարկը, որի շրջանակում մի շարք աքսեսուարներ հնարավոր է ձեռք բերել 15%, նշված սմարթֆոնները՝ 30%, իսկ Sony Play Station 5 խաղային համակարգը՝ 42% զեղչով։
Ոստիկաններն ու քննիչները շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Շրջափակված Արցախում արդեն մահվան դեպքեր են գրանցվում. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
Բա, ո՞նց թե արի պաչեմ, հա արի պաչեմ, էն օրը գնում էիր, ընկերս ասաց, գիտե՞ք էս աղջիկը ո՞վ է, ասացի ով է, թե բա Արցախի միակ աղջիկն է, որ Արարատ է բարձրացել, պատերազմի մասին գիրք բան էլ ունի գրած, էն Նիկոլի կինը է՝ Աննան էլ, որ ասում է պատերազմի ժամանակ աղջիկ չի եղել Արցախում՝ խաբումա, էդ աղջիկը ողջ կռվի ժամանակ Արցախում է եղել, գիտե՞ս ինչքանա՜ աղջիկ տեղով օգնել մարդկանց, սենց ոտքով մի նայի է, իր ավտոյով դիրքեր սնունդ էլ էր տարել: Արի պաչեմ բալա ջան արի պաչեմ:
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 106-ի: Հավայիի նահանգապետը հայտնել է, որ հրդեհի զոհերին նույնականացնելու գործընթացը «շատ բարդ» կլինի և, հնարավոր է, տևի շաբաթներ:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային Մեղադրում է տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու փորձերի համար։
Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ֆրանսիան լրացուցիչ 3 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հեռախոսազրույցից։
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:
Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին. Էդմոն Մարուքյան
Ճապոնիայի Տոտտորի պրեֆեկտուրայում շուրջ 1800 մարդ կտրվել է արտաքին աշխարհից «Լան» թայֆունից հետո առաջացած սողանքի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Արցախում ՌԴ խաղաղապահները ձեռքով տեղաշարժեցին ցուցարարների մեքենան ու ազատեցին ճանապարհը
Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կոռուպցիայի խրախուսում…
Այս ամենը «ստացվեց» շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ երևույթները երկար տարիներ մեր իրականությունում չեն եղել։ Այս սարսափելի նախադասությունները նախորդող տասնամյակներին իրենց անընդունելի բովանդակությամբ մեր առօրյան չէին։ Մենք այքան ուժեղացած հասարակություն էինք, ազգ ու պետություն, որ մեր ցեղասպանված նախնիների համար արդություն էինք պահանջում աշխարհից։
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Յուրաքանչյուր ազգության մեջ կան հայամետ և հակահայ անհատներ․ հրեաները ևս բացառություն չեն: Կան հրեաներ, որոնք աջակցում են մեզ, և նրանք, ովքեր դեմ են մեզ: Մենք չպետք է բոլորին ընդհանրացնենք և մի արշինով չափենք։ Հայերը չպետք է յուրաքանչյուր հրեայի վերաբերվեն որպես հակառակորդի միայն այն պատճառով, որ Իսրայելի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների զենք վաճառում Ադրբեջանին։
Դեռ շանս կա փրկվելու։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնեն բոլորը՝ ազգային գործիչներից մինչև բլոգերներ։
Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը: