ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը:
Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Երգչուհի Բրիթնի Սփիրսի ամուսինը ամուսնությունից 14 ամիս անց ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 161-րդ կմ-ին «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդեի ափերի մոտ, 63 միգրանտ է համարվում է մահացած։ Այս մասին տեղեկացնում Le Figaro պարբերականը:
Օգոստոսի 16-ին, ժամը 15.45-ին, Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. մոտոցիկլետի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին` ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից։
Չնայելով, որ համաստվածությունը, նյութապաշտությունը և բանապաշտությունն ինչ ուղղություն և բռնեցին, ի՞նչ խառնուրդ ու համադրություն էլ կազմեցին իրար հետ, որպես տեսանք, անզոր են ոչ միայն հիմնական, այլև երկրորդական հարցերը պարզել. չնայելով, որ մարդու բանականությունը զգաց յուր անզորությունը և խոստովանում է, թե ինքը սոսկ յուր ուժով անկարող է աստվածային գաղտնիքները առանց Աստուծո հայտնության հասկանալի դարձնել, այսով հանդերձ այդ ուղղությանց ազդեցությունը դեռ մնում է իրական աշխարհով զբաղվող գիտությանց մեջ, վասնզի յուրաքանչյուր գիտության մի ճյուղը իսկապես միակողմանի է, զբաղվում է իրականի մի որևիցե հարցով և հիմնվում է փորձառականի վրա յուր շավղով:
Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2022-ին ամենից շատ Շենգենյան վիզայի համար դիմում ներկայացնող երկիրը եղել է Թուրքիան:
Հաճախ շատ տաք թեյ խմողների մոտ կարող են զարգանալ մի քանի վտանգավոր ուռուցքաբանական հիվանդություններ, ասել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Նա NEWS.ru-ին տված հարցազրույցում խոսել է հայտնի ըմպելիքի անսպասելի վտանգի մասին։
Խրախճանքի մասնակիցները Հայաստանի պետության ու պետականության հետ վարվել են ու շարունակում են վարվել անտառում անպաշտպան որս գտած գիշատչի հանգույն, ինչի պատճառով նաև Արցախն այսօր հայտնվել է ադրբեջանական գիշատիչների ճիրաններում։
Ամերիկայի ձեռնարկությունների ասոցիացիան (AmCham) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «AmCham Turkey»-ը համախմբել է ամերիկյան 125 ընկերություներին Թուրքիայի Բոդրում քաղաքում։ AmCham Turkey-ը բիզնես ասոցիացիա է, որտեղ գործում են 100-ից ավելի ամերիկյան հայտնի ընկերություններ։
Շվեյցարիայի կենտրոնական բանկը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայում հարստությունը հանրության մեջ անհավասարաչափ բաշխում ունի։
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է ՀՀ տարածքում որսի կենդանիների համար 2023-2024 թթ. թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 8-ը Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ 6423 ընկերություն է գրանցվել։
Օգոստոսի 16-ին, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Մասիս գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից զեկույց է հրապարակվել երկրում հանցանք կատարած երեխաների վերաբերյալ:
Տարեցների համար չափազանց վտանգավոր է շոգին սառը ջուր մտնելը, և դուք չպետք է ջուրը մտնեք, եթե որևէ հիվանդություն ունեք: ֆիզիոթերապևտ, մարմնամարզության բժիշկ Ալեքսանդր Մելիան։
ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Պաշտոնական Անկարան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ հիմնելու է ռազմաբազա։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։
Ըստ ֆրանսիական «AFP» գործակալության լուրերի՝ Սիրիայում զինված խմբավորումները փախստականներին տեղափոխում են Լիբիա՝ նրանց ներկայացնելով որպես Թուրքիայի կողմից աջակցվող վարձկաններ։
Շվեդիայում Պետանվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «բարձրացվածից» հասցվել է «բարձրի»: Ըստ «Интерфакс» գործակալության՝ այս մասին հաղորդագրություն է տարածել շվեդական հատուկ ծառայությունը։
Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 29-ին ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող փայտի արտադրամասում։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում։