Բաժիններ՝

Վրաստանում Facebook-ի միջոցով գումար շորթած անձը ձերբակալվել է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ապօրինի կերպով քաղաքացիներից գումարը շորթած անձը ձերբակալվել է, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը «Ֆեյսբուք» հարթակում կեղծ էջեր է ստեղծել՝ օգտագործելով կոնկրետ քաղաքացիների անուն-ազգանուններ ու լուսանկարներ։ Այդ էջերով նա կապ է հաստատել տարբեր քաղաքացիների հետ՝ շահելով նրանց վստահությունը, պարտքով գումար է խնդրել։ Մեղադրյալին հաջողվել է նշված հանցավոր սխեմայով ապօրինաբար մի քանի քաղաքացիներից գումար ստանալ»,- ըստ aliq.ge-ի՝ ասված է ՆԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։

Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով։

Հանցագործության համար նախատեսվում է 6-9 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031