Բաժիններ՝

«Սա ձեզ Սիրիայի համար». հանցագործը Լոնդոնի մետրոյում կտրել է ուղևորի կոկորդը

Հանցագործին, ով դանակով հարձակվել էր Լոնդոնի մետրոյում անծանոթ տղամարդու վրա, առաջադրվել է սպանության փորձի մեղադրանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին «Լեյթոնսթոուն» կայարանում մաչետեով զինված հանցագործը հարձակվել էր մետրոյի ուղևորներից վրա:
Հանցագործը նրանցից մեկի՝ 56-ամյա մի տղամարդու կոկորդը կտրել էր, երկու այլ ուղևորի հասցրել ծանր վնասվածքներ: Ինչպես պնդում էին ականատեսները, վերջինս բղավել է. «Սա ձեզ Սիրիայի համար»:

Լոնդոնի ոստիկանության հակահետախուզության ղեկավար Ռիչարդ Ուոլթոնը հայտարարել է, որ տվյալ հանցագործությունը իրավապահ մարմինները որակել են որպես ահաբեկչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031