
«Իշխանությունը պատկանում է գեղապետերին». Մեսրոպ Առաքելյան

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իշխանությունը պատկանում է գեղապետերին:
Իշխանության ողջ վերնախավը, նախարարներն ու պատգամավորները, օլիգարխները և նրանց ջիպազգի ախրանիկները, պետական համակարգի հազարավոր աշխատողները, դպրոցների տնօրենները, ուսխորհրդի նախագահները, թաղերի լնգուլվազները, լրատվական դաշտի սազանդարները, անվտանգության համակարգը, բոլոր-բոլորը իշխանության համար ապահովեցին ավելի քիչ ձայներ, քան տաք սպառծիվկա հագած ընդամենը մի քանի հարյուր գեղապետերը»: