
Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը

Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզում, ժայթքել է Ասո հրաբուխը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նակադակա-1» խառնարանից մոխրի ու ծխի ամպերը բարձրացել են մինչև 700 մետր:
Հրաբխի ժայթքմանը տրվել է վտանգավորության երկրորդ աստիճան՝ խառնարանից 1 կիլոմետր շառավղով հնարավոր են քարաթափումներ ու գազերի արտանետումներ:
Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է սեպտեմբերին: