
Հնդկական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Հնդկական «Բոինգ» ինքնաթիռը, որը իրականացնում էր տրանսատլանտյան չվերթ, արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Air India ավիաընկերության «Բոինգ-777»-ը Նյու Յորքից Մումբայ չվերթ է իրականացրել, որի ընթացքում 1981թ. ծնված Հնդկաստանի ուղևորի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Որոշում է կայացվել վայրէջք կատարել ու հոսպիտալացնել տղամարդուն: Վայրէջքի ժամանակ տղամարդը կոմայի մեջ է ընկել, նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: