ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Լույս» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի «տիրացուները» լծված են երթին և հանրահավաքին մարդ հավաքելու սուրբ գործին: Հրահանգված է ղեկավար կազմին՝ հնարավորինս շատ աշխատակիցների մասնակցություն ապահովել: Նաև փորձել են հանրության աչքին չերևալու համար աշխատակիցներին հանձնարարել, որ հնարավորինս ազատ ոճի հագուստով ներկայանան աշխատանքի, որպեսզի երթի և հանրահավաքի ժամանակ աչք […]
Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։
«Անկախ դիտորդ» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։
Կոնվերս Բանկը ներկայացնում է աշնանային ամենապահանջված ուղղություններն ու տեսարժան վայրերը, ուր այցելելով կարող եք վայելել ոչ միայն անմոռանալի պահեր, այլև Կոնվերս Բանկի վճարային քարտերով վճարելու և անհպում վճարումների համակարգերից օգտվելու ողջ հարմարավետությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից: Այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները հայրենի իշխանությունները խիստ գաղտնի են վարում, միայն Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարն են բանակցային մանրամասներին տիրապետում, գաղտնիք չէ, բայց որ իշխանական ոլորտի պատասխանատու պատգամավորներն այսքան անտեղյակ են բանակցություններից, սա իսկապես, մեղմ ասած, տարօինակ է:
Հայաստանի ղեկավարության հայտարարությունները չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերյալ հայ ժողովրդի մտքերն ու զգացմունքները, դրանք ցույց չեն տալիս երկրների միջև հարաբերությունների ավանդաբար ձևավորված մակարդակը։ Այս մասինն ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս սենատոր Ալեքսանդր Բաշկինը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ թերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքաշրջանառության եւ շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետեւանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Հայկական շուկայի նվազ վաճառքի պատճառով եւ 20-30 տնտեսվարողի շնորհիվ փակվեց Wildberries-ի՝ ռուսական տարբերակով պատվերների հնարավորությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։
WhatsApp մեսենջերը, որը պատկանում է այդ երկրում արգելված Meta-ին, կարող է արգելափակվել Ռուսաստանում, եթե դրանում հայտնվեն արգելված տեղեկություններով ոչ բարեկամական ալիքներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսկոմնադզորում։
Կատարվում է քննություն:
Ոմանց համար դիմացինին նախանձելը թեթև և անկարևոր մեղք է: Թեթև և անկարևոր համարելով՝ անտեսում ու չեն խուսափում այդ մեղքից, որ գաղտնի ավերածություններ է տարածում, ինչը նկատում են միայն խելամիտներն ու պաշտպանվում:
Վերին և ստորին վերջույթների թմրածության զգացումը կարող է վկայել մի շարք տարբեր հիվանդությունների առկայության մասին, ուստի այս ախտանիշը պահանջում է բժշկի պարտադիր խորհրդատվություն։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Զամիրա Բեկմուրզաեւան։
Արցախյան հարցի հետ կապված ցանկացած ելույթում, հարցազրույցում անցած 30 տարիների բանակցային գործընթացից, ներպետական ու միջպետական փաստաթղթերից, օրենքներից, հայտարարություններից, որոշումներից Փաշինյանը բծախնդրորեն ընտրում է հատկապես նրանք, որոնք որևէ կերպ չեն բխում Արցախի ու Հայաստանի շահերից ու ամբողջությամբ համապատասխանում են Ադրբեջանի շահերին։
Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար ճգնաժամի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասինErmeniahaber.am-ը զրուցել է պոլսահայ լրագրող Արիս Նալջիի հետ։
Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։
#ՀԻՄԱ. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ Հ1-ի ԵԹԵՐՈՒՄ
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամայնյանի լուսանկարներն ԱրցախիցԼուսանկարիչ Դավիթ Ղահրամայնյանի լուսանկարներն Արցախից
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին:
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք, Մարտակերտի շրջանում՝ տուժածներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է «Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող»։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը: Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay […]
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «ԱՄՆ Սենատի այսօրվա լսումը շատ հետաքրքիր ու նաև կարևոր: Սենատի ներկայացուցիչները բավականին սուր հարցադրումներով հանդես եկավ՝ ուղղված գործադիրի ներկայացուցիչ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգրկվել է «ռուսական ագրեսիայի» մեղսակիցների «Խաղաղարար» ուկրաինական բազայի ցուցակում։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակն ուղարկել է սեպտեմբերի 8-ին։ Այդ մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ կառավարությունից։