Ոչ ոք չի խոսում թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին. Արծվիկ Մինասյան
ՀՀ կառավարությունը չի քննարկում թուրքական ապրանքներն արգելելու հարց, խոսքը գնում է սահմանափակումների մեխանիզմների մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Հետազոտություններն իրականացվում են, ուսումնասիրությունները կհրապարկվեն, մանրամասն քննարկումներ կլինեն, որից հետո նոր կարող ենք խոսել որոշումների մասին: Ոչ ոք չի խոսում արգելքի մասին, մենք խոսում ենք մեխանիզմների, սահմանափակումների մասին, որոնք գործող օրենսդրության շրջանակում առկա են»,- նշեց Մինասյանը: