«Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան. կստեղծվի 400 նոր աշխատատեղ

Կառավարությունը հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին և լրացում, փոփոխություն կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականը:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ: Հարցի հետ կապված ստացվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը` համաձայնել ներդրումային ծրագրին` պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը:

Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որևիցե մեկի կամ Գրանթ Թորնթոն ընկերության կողմից և վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկել համապատասխան նախարարությունների հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս