Արցախի բուժհաստատություններում գրանցվել է գրիպով հիվանդների թվի նվազում
Հունվարի 26-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 102 հիվանդ, այդ թվում 42-ը մինչև 18 տարեկան:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Հոսպիտալացված 33 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 4-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ.:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը ևս չի ավելացել:
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները: