
325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում 2015թ. հունվարից առ այսօր վաղեմի խնդրի հանգուցալուծման արդյունքում 325 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր:
Նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
Ներկա դրությամբ նույնականացման քարտեր ստանալու խնդրանքով քրեակատարողական ծառայությանն են դիմել ևս 74 դատապարտյալներ:
Գործընթացը շարունակվում է: