ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խափանել են Ժնևում խաղաղ բանակցությունները, գրում է The Financial Times-ը:
«Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆոնտանում՝ 53սմ»:
Գողության մեջ կասկածվում է Նոյեմբերյանի զորամասի սպա , եւս՝ 2 հոգի: Սպան ներկայումս գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում:
Վայք-Սարավան, Նոյեմբերյան-Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Սիրիական բանակն ակտիվացրել է հարձակողական գործողությունները Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած շրջաններում՝ ընդլայնելով իր հսկողության գոտին երկրի հյուսիսային մայրաքաղաքի եւ Թուրքիայի սահմանի միջեւ:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրաքի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը խստացնելու մասին:
«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին այդ արձակումը»,- լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի դեսպան Ռաֆայել Դարիո Ռամիրես Կարենյոն, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ում: Նրա խոսքով՝ արձակումը «Անվտանգության խորհրդի բանաձեւերի լուրջ խախտում էր»:
«2015թ. հունվար-դեկտեմբերին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այսինքն` հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետության ժամանումների թվին, կազմել է 43 հազար: Այս ցուցանիշը 1800-ով կամ 4,2 տոկոսով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից»,-ասաց Գագիկ Եգանյանը:
Միջեկեղեցական-աստվածաբանական հանձնախմբի նիստի ընթացքում որոշվեց հաջորդ նիստը գումարել Հռոմում, 2017 թ. հունվարի 21-28-ին` իբրև քննարկման նյութ ունենալով Սուրբ Պատարագն ու դրան հարակից ծիսական-աստվածաբանական հարցերը:
Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա համապետական ընտրություններին: Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Անի Զախարյանը՝ միաժամանակ նշելով, որ սկսում են մտնում են ակտիվ քաղաքական փուլ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-«Զանգեր», Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:
Երևանի քաղաքապետարանը 03.02.2016թ. որոշմամբ ի գիտություն է ընդունել Ազգային Ինքնորոշում Միավորման ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանի՝ ավտոերթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:
ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Անդրանիկ Միքայելյանին, ով իր մասնակցությունը բերեց այս հատորի տպագրության հովանավորմանը:
Երգչուհին սնունդ օգտագործում է օրվա ընթացքում 2-3 անգամ: Ընդ որում, ուտելիքը պետք է լինի որքան հնարավոր է՝ պարզ: Ընդմիջման համար նա օգտագործում է կիտրոնով կանաչ թեյ, իսկ շաքարի փոխարեն՝ մեղր:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը։ «Դատապարտում ենք ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։
Հանրապետության տարածքում փետրվարի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 8-ին, ժամը 07.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասանագոմի մոտ այրվում է կուտակված անասնակեր:
Փետրվարի 8-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտտիին, մահից մի քանի դար անց, իտալացի բժիշկն ախտորոշել է պրոգրեսիվ օստեոարթրոզ, հայտնում է Journal of the Royal Society of Medicine ամսագիրը:
Airbnb պորտալն առաջարկում է զբոսաշրջիկների գիշերակացի ավելի քան 1,5 մլն տարբերակ, The Daily Mail-ը որոշել է ներկայացնել առաջարկվող տարբերակներից ամենազարմանալիները:
Հակաբորբոքային և հակամանրէային հատկության շնորհիվ մեղրը կարող է օգնել արագացնել էկզեմայի բուժման ընթացքը: Դրա համար անհրաժեշտ է բնական, չմշակված, օրգանական մեղր և մի քիչ բինտ: Պարզապես քսեք այն ախտահարված շրջաններին և բինտով կապեք կեղտաբծերից խուսափելու համար: Թողեք այն մոտ 30 րոպե, այնուհետև լվացեք ու չորացրեք: Արագ արդյունքի համար սա պետք է կրկնել օրական երեք անգամ:
«Վերջ՝ END, իրականում, դեռ չի նշանակում՝ վերջ: Վերջ՝ նշանակում է` ջանքերը երբեք չեն վերջանում»:
Հենց այդ հեռախոսի համար չնախատեսված լիցքավորիչ օգտագործելով՝ կարող եք վնասել մարտկոցին: Դա իրականություն չէ, եթե խոսքն օրիգինալ լիցքավորիչների մասին է, և ոչ թե՝ կեղծերի: Հիմնականը, ինչ պետք է հիշել, այն է, որ լիցքավորիչը պետք է օրիգինալ լինի:
Կանանց անհանգստացնում են շուրթերի շուրջ ի հայտ եկած կնճիռները: Ցավոք, այս ամենից խուսափելն անհնար է: Սակայն կնճիռների ի հայտ գալու գործընթացը հետաձգել կարող է յուրաքանչյուր կին:
Եթե որոշել եք թողնել ծխելը, սակայն չգիտեք՝ ինչպես, ապա նախ և առաջ՝ անհրաժեշտ է հասկանալ կախվածության չափը, քանի որ փաստ չէ, որ օրգանիզմը կախվածություն ունի նիկոտինից: Շատ հնարավոր է, որ պարզապես սովորել եք օրվա մեջ մի քանի րոպե տրամադրել ծխախոտին: Շատերի համար ծխախոտը ժամանակ սպանելու միջոց է, սովորություն, որից չեն կարողանում հրաժարվել:
Ընկույզն անհրաժեշտ է մկաններին, խթանում է ուղեղի աշխատանքը, դրական է ազդում մաշկի և մազերի վրա: Կարևոր է, սակայն օրական մեկ բուռ ընկույզը բավական է:
Պիկասոյի «Երիտասարդ սիրուհին» կտավն օրերս Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը գնահատվել է 18.9 միլիոն ֆունտ (27.6 միլիոն դոլար), 31 տոկոսով պակաս, քան մոտ երկու տարի առաջ: 1935թ. Պիկասոյի ստեղծած «Կնոջ գլուխը» նկարը, որը ներկայացված էր Sotheby’s-ի Իմպրեսիոնիստական և ժամանակակից արվեստի երեկոյան աճուրդում, անցել է մեկ այլ սեփականատիրոջ՝ 2013 թվականի նոյեմբերին, 39.9 միլիոն դոլարով:
Վերջին ժամանակներս նկատվում է հղիությունը կեսարյան հատումով ավարտելու հակում: Նույնիսկ այն կանայք, ովքեր հանգիստ կարող են ծննդաբերել «բնական ճանապարհով», գնալով ծննդատուն, վիրահատական միջամտության ցանկություն են հայտնում: Ո՞րն է դրա պատճառը:
Շատ երջանիկ եմ։ Սրանից ավելի երջանիկ պահեր այս կյանքում դժվար թե լինեն։ կնոջ կյանքում չկա մայրանալուց ավելի հրաշք ինչ-որ բան։ Զգացողություններս աննկարագրելի են։ Թեև առաջին անգամ չեմ մայր դառնում, դեռ չեմ հասկանում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, կարծես առաջին անգամ լինի։