Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Փետրվարի 8-ին, ժամը 07.33-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:
***
Փետրվարի 8-ին, ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-37-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 05.32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան շարունակել է ընթացքը, սակայն փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին նկատել են արգելափակված ավտոմեքենաներ:
Ժամը 07.07-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-26-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 մարդատար ավտոմեքենա:
***
Փետրվարի 8-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 TV 715 և «ԳԱԶ-3110» մակնիշի 20 OS 253 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***
Փետրվարի 8-ին, ժամը 01.33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մարդատար ավտոմեքենա:
***
Փետրվարի 7-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Չարենց թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա B» մակնիշի 34 TR 561 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 22.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա A» մակնիշի 34 AV 389 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հ-32 ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 7-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 մարդատար ավտոմեքենա:
***
Փետրվարի 7-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 43 NM 443 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի և տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա (90 ուղևոր):
***
Փետրվարի 7-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-3909» մակնիշի 386 US 15 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 RS 414 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 20 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ 3-րդ հանրային լողափում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 47 AU 777 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Փետրվարի 7-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անանցանելիության պատճառով ճանապարհի մնացած հատվածը (մոտ 5 կմ) փրկարարներն անցել են ոտքով: Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Մարտունի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 3 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենա:
***
Փետրվարի 7-ին, ժամը 08.57-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի 2-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 06 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան: