Օրական քանի՞ հատ ընկույզ է պետք ուտել
Ընկույզը չափազանց օգտակար է: Այն հարուստ է սպիտակուցներով և հագեցված ճարպերով, այդ իսկ պատճառով օգնում է կարգավորել նյութափոխանակությունը:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընկույզը ներառել սննդակարգի մեջ, սակայն հաճախ մոռանում են շատ կարևոր մի փաստ նշել: Օրական պետք է ուտել խիստ չափավորված քանակությամբ ընկույզ: Այս փաստը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն մարսողության, ավելորդ քաշի հետ, և բոլոր նրանց, ում մոտ ենթաստամոքսային գեղձի և լյարդի խնդիրներ կան:
Ընկույզը հարուստ է ճարպերով
Ընկույզի բաղադրության մեջ մտնող ճարպերը չափազանց օգտակար են: Սակայն պետք է ուտել միայն չափավոր քանակությամբ: Այն բարձր կալորիականությամբ մթերք է, այդ իսկ պատճառով պետք է քիչ քանակությամբ ուտել: Այլապես, ավելորդ քաշն ապահովված է:
Ընկույզը հարուստ է սելենիումով
Եթե փոքր քանակությամբ ընկույզ ուտեք, ապա օրգանիզմ մեծ քանակությամբ սելենիում կներթափանցի: Սելենիումի չարաշահումը կարող է հանգեցնել մկանային ցավերի, եղունգների փխրունության, մաշկի բորբոքման: Երբեմն սելենիումն ալերգիա է առաջացնում: Ընկույզը լյարդի համար ծանր կերակուր է: Այնպես որ, պետք է զգուշությամբ ընկույզ տալ մինչև 12 տարեկան երեխաներին, որոնց մոտ դեռևս լյարդն ամբողջովին չի ձևավորվել. օրական մի բուռ ընկույզից ոչ ավելի:
Ընկույզը պարունակում է դաբաղանյութ (дубильные вещества)
Եթե ուտելուց հետո ժամանակ առ ժամանակ ծանրություն եք զգում, ապա հետևեք կերած ընկույզի չափաքանակին: Սա նշանակում է, որ մեծ քանակությամբ ընկույզ ուտելը ձեզ հակացուցված է, քանի որ ընկույզը դժվար է մարսվում, կարող է ստամոքսի և աղիների աշխատանքը դժվարացնել:
Ընկույզն անհրաժեշտ է մկաններին, խթանում է ուղեղի աշխատանքը, դրական է ազդում մաշկի և մազերի վրա: Կարևոր է, սակայն օրական մեկ բուռ ընկույզը բավական է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը