
Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն:
Վայք-Սարավան, Նոյեմբերյան-Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի
ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց
լեռնանցքը փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ: