Պիկասոյի «Երիտասարդ սիրուհին» կտավը Sotheby’s աճուրդի տանը գնահատվել է 27.6 մլն դոլար
Պիկասոյի «Երիտասարդ սիրուհին» կտավն օրերս Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը գնահատվել է 18.9 միլիոն ֆունտ (27.6 միլիոն դոլար), 31 տոկոսով պակաս, քան մոտ երկու տարի առաջ: 1935թ. Պիկասոյի ստեղծած «Կնոջ գլուխը» նկարը, որը ներկայացված էր Sotheby’s-ի Իմպրեսիոնիստական և ժամանակակից արվեստի երեկոյան աճուրդում, անցել է մեկ այլ սեփականատիրոջ՝ 2013 թվականի նոյեմբերին, 39.9 միլիոն դոլարով: Վաճառողի համար կորուստը չափազանց շատ է, քանի որ վերջին վաճառքից մոտ 3 միլիոն դոլար պետք է փոխանցվի աճուրդի տանը՝ որպես միջնորդավճար:
Ըստ ArtTactic-ի վերջին հետազոտության՝ արվեստի շուկայի հեռանկարները նվազում են, քանի որ ողջ աշխարհի ֆինանսական շուկաները պակասում են:
Sotheby’s աճուրդը վաստակեց 78.9 միլիոն ֆունտ՝ 54%-ով ցածր, քան մեկ տարի առաջ այդ աճուրդից: Sotheby’s-ի Իմպրեսիոնիզմի և ժամանակակից արվեստի համանախագահ Հելենա Նյումանը Պիկասոյի նկարի մասին ասել է. «Դուք պետք է նաև հաշվի առնեք այն փաստը, որ դա շատ շուտ է վերադարձել շուկա»: Նաև ավելացրել է. «Մենք գործ ունենք մի շուկայի հետ, որտեղ ամեն մի գնորդ հաշվում է: Չորեքշաբթի օրն այդ նկարի համար մրցում էին չորս գնորդ-հայտատուներ, իսկ 2013 թվականին գնորդները հինգն էին»:
Կլոդ Մոնեի նկարը Վենետիկի Մեծ ջրանցքի ափին գտնվող «Դուկալե» պալատում վաճառվել է իր նախնական արժեքից ավելի ցածր՝ 11.6 մլն ֆունտ ստեռլինգով:
Անրի Մատիսի դաշնամուրային դաս պատկերող կտավը նույնպես վաճառվել է նախնական արժեքից ավելի ցածր՝ 10.8 մլն ֆունտ ստեռլինգով:
Առանձին սյուրռեալիստական արվեստի վաճառքներից հավաքվել է 14.9 մլն ֆունտ ստեռլինգ:
Չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկու աճուրդների գումարը կազմել է 93.7 մլն ֆունտ ստեռլինգ: Գումարը ներառում է աճուրդի տան կողմից գանձված միջնորդավճարները:
Սյուրռեալիստական աճուրդը գլխավորում է Պոլ Դելվուայի «Հայելին» կտավը, որում պատկերված է մանուշակագույն զգեստը հագին մի կին, ով հայելու մեջ նայում է իր մերկ արտացոլանքին: 1936 թվականին նկարված այդ կտավը վաճառվեց գնահատված արժեքի շրջանակներում՝ 7.3 մլն ֆունտ, բելգիացի նկարչի համար սահմանելով աճուրդային ռեկորդ:
Վերջին անգամ նկարը ռեկորդ էր սահմանել 1999 թվականին՝ վաճառվելով 3.2 մլն ֆունտ ստեռլինգով: Երեկոյի ընթացքում քանդակները մեծ հաջողություն գրանցեցին: Առաջարկված 10 կտավներից իննի գումարը կազմել է 17.1 մլն ֆունտ ստեռլինգ: Խումբը գլխավորում է Օգյուստ Ռոդենի բրոնզե «Iris» քանդակը, որը գերազանցել է ամենաբարձր արժեքը՝ բերելով 11.6 մլն ֆունտ ստեռլինգ: Վատ արդյունք է գրանցել Պիկասոյի 1905 թվականին ստեղծած բրոնզե «Հիմարը» քանդակը: Այդ քանդակը պատկերում է ծաղրածուի գլխարկով մի երիտասարդ մարդու: Այս աշխատանքը գնահատվեց 1.5 մլն-2.5 մլն ֆունտ ստեռլինգ: Այս քանդակի մեկ այլ տարբերակ ներկայացված է Ժամանակակից արվեստի թանգարանի «Պիկասոյի քանդակները» ցուցադրությունում:
Christie’s իմպրեսիոնիստական և ժամանակակից արվեստի աճուրդի տունը երեքշաբթի օրը վաստակել է 66.4մլն՝ 17 տոկոսով ցածր, քան մեկ տարի առաջ: Սյուրռեալիստական աճուրդից վաստակված գումարի հետ միասին ընդհանուր գումարը կազմել է 95.9 մլն ֆունտ ստեռլինգ:
Պատրաստեց Սիրանուշ Կարապետյանը