
Անսպասելի լուծում. հայտնի են զբոսաշրջիկների գիշերակացի ամենաանսպասելի տարբերակները

Airbnb պորտալն առաջարկում է զբոսաշրջիկների գիշերակացի ավելի քան 1,5 մլն տարբերակ, The Daily Mail-ը որոշել է ներկայացնել առաջարկվող տարբերակներից ամենազարմանալիները:
Ամենասադրիչ տարբերակներից մեկը Հյուսիսային Իռլանդիայի անտառներում գտնվող օճառի պղպջակի տեսք ունեցող «տունն» է: Արտասովոր կառույցը չունի դասական առումով պատեր ու տանիք, այլ ապակե կոլբա է, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին վայելել գիշերային երկնքի գեղեցկությունը: «Սենյակում» 1 գիշեր անցկացնելը կարժենա 225 դոլար:
Վայոմինգում, օրինակ՝ զբոսաշրջիկներն ունեն հնարավորություն՝ գիշերել 1920-ականներին ստեղծված՝ նախկինում ոչխարների համար նախատեսված վագոնում, որտեղ գիշերակացը կարժենա 130 դոլար:
Եվս մեկ արտասովոր վայր է Լոնդոնի կենտրոնում՝ ժամացույցների աշտարակում գտնվող երկհարկանի բնակարանը, որտեղ գիշերելը կարժենա 218 դոլար:
Արտառոց տների ցանկում կան շան, կոշիկի, ծովային խխունջի տեսքով տներ: