Բաժիններ՝

Ինչպե՞ս հեշտությամբ թողնել ծխելը

Եթե որոշել եք թողնել ծխելը, սակայն չգիտեք՝ ինչպես, ապա նախ և առաջ՝ անհրաժեշտ է հասկանալ կախվածության չափը, քանի որ փաստ չէ, որ օրգանիզմը կախվածություն ունի նիկոտինից: Շատ հնարավոր է, որ պարզապես սովորել եք օրվա մեջ մի քանի րոպե տրամադրել ծխախոտին: Շատերի համար ծխախոտը ժամանակ սպանելու միջոց է, սովորություն, որից չեն կարողանում հրաժարվել:

Ինչո՞վ փոխարինել ծխախոտը

Այս դեպքում, ըստ takprosto.cc կայքի՝ լավագույն այլընտրանք կարող է լինել էլեկտրոնային ծխախոտը: Բոլորովին պարտադիր չէ խուսափել հանրային վայրերից, թաքցնել նիկոտինի հոտը շորերից կամ  մաստակ ծամել: Բացի այդ, էլեկտրոնային ծխախոտն այժմ տարածված է:

Կարող եք նաև նիկոտինային կպչուն ժապավեններ օգտագործել: Նիկոտինը մաշկի միջոցով քիչ քանակությամբ ներթափանցում է արյուն՝ առանց թոքերն աղտոտելու:

Եթե ցանկություն չունեք հասկանալու, թե ինչ աստիճանի է ձեր կախվածությունը, ապա կարող եք այս երկու միջոցները համախմբել, այս դեպքում ավելի հեշտ կլինի ծխելը թողնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս