
Ինչպե՞ս ազատվել շուրթերի շուրջ գոյացած կնճիռներից

Կանանց անհանգստացնում են շուրթերի շուրջ ի հայտ եկած կնճիռները: Ցավոք, այս ամենից խուսափելն անհնար է: Սակայն կնճիռների ի հայտ գալու գործընթացը հետաձգել կարող է յուրաքանչյուր կին:
Եթե գեղեցկության սրահներում երիտասարդացնող պրոցեդուրաները վստահություն չեն ներշնչում, ապա հետևեք takprosto կայքի խորհուրդներին:
Կնճիռները պակասեցնելու լավագույն միջոցը դեմքի վարժություններն են: Սրանք օգնում են ոչ միայն պայքարել կնճիռների դեմ, այլև՝ լավացնել մաշկի վիճակը:
Ի՞նչ է պետք անել
- Շուրթերը կլորացրեք և առաջ ձգեք
- Այտերը որքան հնարավոր է՝ ուռեցրեք
- Բացեք բերանը՝ արտասանելով «Օ» տառը
- Այտերն ուռեցրեք, ապա դանդաղ օդն անցկացրեք մեկ այտից դեպի մյուսը:
- Ներշնչեք քթով և արտաշնչեք բերանով: Այս ընթացքում թուլացրեք շուրթերն ու կլորացրեք դրանք:
Յուրաքանչյուր վարժությունը կատարեք ամեն օր 10 անգամ: Ձեզանից շատ ժամանակ չի խլի:
Սակայն մի մոռացեք նաև կանոնավոր կերպով խոնավեցնող քսուքներ օգտագործել: Դրանք դեմքի մաշկին ավելի ձիգ տեսք են հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը