
Գյումրիում ավազակային հարձակում կատարած երիտասարդը ձերբակալվեց

tsayg.am. Գյումրիում 2 օր առաջ իրականացված ավազակային հարձակման դեպքը բացահայտվեց: Վարույթն իրականացնող անձի կողմից ձերբակալվել է Գյումրու բնակիչ Կարեն Կարապետյանը: Նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մատնացույց է արել հանցագործության դեպքի վայրը:
Փետրվարի 7-ին, ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնում Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Կոշտոյան փողոցի 231/598 տնակի բնակչուհի 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանը: Պարզվել էր, որ Սարգսյանը, նույն օրը ժամը 8-ի սահմաններում, իր բնակարանում ենթարկվել էր ավազակային հարձակման: Տվյալ պահին դեռևս ինքնությունը չպարզված անձը դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն էր գործադրել՝ հափշտակելով 65 հազար դրամ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: