Բաժիններ՝

«Ոչ մի տեսակի վիրուս չի կարող հարցականի տակ դնել մեր մասնակցությունը Օլիմպիական խաղերին». Ռոստոմյան

«Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ներուժ ունեցող թիմ դեռ չի եղել և ոչ մի տեսակի վիրուս չի կարող մեր մասնակցությունը Օլիմպիական խաղերին հարցականի տակ դնել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ առողջապահության նախարարության ներկայացուցչների հետ անցկ ացված քննարկման ընթացքում: Նման քննարկման անհրաժեշտությունն առաջացել էր Օլիմպիական խաղերն ընդունող երկրում «Zika» վիրուսի տարածմամբ:

Հ. Ռոստոմյանը քննարկման ընթացքում նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է սատարել և միջոցներ տրամադրել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննումը և ստանան պատվաստումներ: Եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում:

«Ես չեմ ժխտում վիրուսի գոյությունը, սակայն դրա վերաբերյալ ծավալված խոսակցություններն ու բարձրացրած աղմուկն իսկապես ուռճացված են: Գաղտնիք չէ, որ նման վիրուսներ ժամանակ առ ժամանակ «հայտնվում են», այնուհետև որևէ դեղագործական ընկերություն «հայտնաբերում է» կանխարգելիչ պատվաստումը և դրանով գովազդում իրեն, իսկ Օլիմպիական խաղերից ավելի մեծ PR հարթակ դժվար է պատկերացնել»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցումով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նկարագրել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Zika» վիրուսը: Ըստ այդմ, վիրուսը տարածվում է համանուն մոծակի միջոցով, առավել վտանգավոր է հղի կանանց համար: Խորհուրդ է տրվում ընտրել լավ օդորակիչներով հյուրանոցներ, հագնել երկարաթև, բաց գույն ունեցող շապիկներ: Վիրուսի գաղտնի շրջանը մի քանի օրից մինչև մեկ շաբաթ է: Նախաշնանները նման են գրիպի նախանշաններին: Վարակովի չէ: Վարկածներ կան, որ տարածվում է նաև սեռական ճանապարհով:

ՀԻշեցնենք, որ Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 175 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս