ՀԴԿ-ն պատրաստակամ է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հանդիպում

ՀԴԿ նախագահության նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը մասնակցելու հարցը: Անդրադարձ կատարվեց ընդդիմադիր ուժերի հնարավոր համագործակցության մասին վերջերս շրջանառվող հայտարարություններին:

Մինչ նախընտրական դաշինքներ և միավորումներ ձևավորելը, ինչը մեր համոզմամբ պետք է խարսխված լինի միմիայն գաղափարական ընդհանրությունների վրա, այս փուլում կարևոր ենք համարում ընդդիմադիր ուժերի միավորումը՝ հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով:

Այսպես օրինակ, կարևորելով նոր Ընտրական օրենսգիրքը արդար քաղաքական համակարգի կայացման գործում, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջարկում է ապագա ընտրություններին մասնակցող քաղաքական կազմակերպություններին ստեղծել Միջկուսակցական խորհուրդ:

Մեր կարծիքով Խորհուրդը կունենա հետևյալ հիմնական գործառությունները.

  1. Կազմակերպել Ընտրական օրենսգրքի համատեղ քննարկումներ,
  2. Հանդես գալ միասնական առաջարկություններով փոփոխությունների վերաբերյալ և քարոզչական ու բացատրական աշխատանք ծավալել հանրության շրջանում,
  3. Կազմակերպել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ամբողջական վերահսկողությունը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը պատրաստակամ է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հանդիպումը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Նախագահություն
Երևան, 15.02.2016թ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29