Նշվում է, որ այս ձեռքբերումը Քատարի ընկերությանը թույլ կտա իր ազդեցության գոտին ընդլայնել 24 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ավստրալիան: «Մեր պլանները ենթադրում են ընկերության հետագա աճ եւ նրա համար նոր կոնտենտի ստեղծում»,- հրատարակությունը մեջբերում է BeIN Media Group-ի գործադիր տնօրենի՝ քատարցի գործարար Նասեր Ղանիմ ալ Հելայիֆիի խոսքը:
2013 թվականին տարածաշրջանի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում եւ ԱՄՆ-ում, գերդոզավորումից եւ վատ սովորության առաջացրած հիվանդություններից մահացել է 43 հազար 300 մարդ: Այսպիսով, մահացության մակարդակը կազմել է 1 միլիոն բնակչի հաշվով 136,8 մահ՝ եռակի ավելի, քան միջին գլոբալ ցուցանիշը՝ 40-50 մահ 1 միլիոն մարդու հաշվով: Ըստ որում մոլորակի այն հինգ բնակիչներից մեկը, որոնք մահացել են թմրանյութերի գործածության հետեւանքով, բնակվել է Միացյալ Նահանգներում:
Ընթերցողներից մեկի հարցին, թե ռեզյումե կազմելիս ինչ տառատեսակ պետք է օգտագործել, «Բոննի և Սլայդ» ստուդիայի հիմնադիրը պատասխանել է, որ, որքան էլ տարօրինակ լինի, պետք է մեկ ստանդարտ տառատեսակ օգտագործել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
1 ճ/գ վարսակի փաթիլների վրա 1 բաժակ ջուր լցրեք, եռացրեք 15 րոպե: Հետո թուրմը սառեցրեք, ավելացրեք 1թ/գ մեղր: Դեղամիջոցը պատրաստ է:
Երեխաներին թողեք իրենց կյանքի նկատմամբ պատասխանատվությունը: Դա աստիճանաբար արեք: Այսինքն՝ եթե ձեր տղայի կամ աղջկա վրա եք թողել ափսեները լվանալու պարտականությունը, նշանակում է՝ դուք այլևս չեք լվանում դրանք:
«Սա անասելի, անպատմելի երջանկությունն է: Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն: Մարտի 1-ին ծնվեց մեր փոքրիկը, մեր գարնան առաջին թռչնակը: Փոքրիկը բոլորիս համար էր շատ սպասված, նա հրաշք է, որի գալուստով բոլորս անչափ երջանիկ ենք»:
Եկեղեցու մեկ կողմից մյուսն անցնելիս էլ, երբ հասնում ենք խորանին, շրջվում ենք դեպի Ս. Սեղանը, խաչակնքում և նոր անցնում մյուս կողմը: Անգամ Ս. Պատարագի ժամանակ, դպիրներն ու սարկավագները չեն կտրում Ս. Սեղանը, այլ մյուս կողն են անցնում ետևի կողմից:
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է հարձակման գծում իր և Թոմաս Մյուլլերի համագործակցության մասին:
Պրեմիերա. Մաշա Մնջոյանի նոր տեսահոլովակը՝ «Ես քոնն եմ»:
Շուտով բոլոր սարքերը միացված կլինեն համացանցին: Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» պատրաստած տեսանյությում:
«Իմ կարծիքով՝ Հայաստանին պետք են մեքենայական ուսուցման մեթոդներ, որովհետև ուղղակի ծրագրավորմամբ մենք չենք կարող պայքարել կամ մրցակցել մեծ երկրների հետ, որովհետև մենք այդ մարդկային ռեսուրսները չունենք: Իմ կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որտեղ հաղթում են քանակով, այլ ոչ թե՝ որակով, որտեղ պետք է լինեն շատ առաջատար տեխնոլոգիաներ, առաջատար մեթոդներ: Մեքենայական ուսուցումը, իմ կարծիքով, այժմ համապատասխանում է այդ ցուցանիշներին»,- նշեց Ա. Գալստյանը:
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան մարտի 2-ին տղա է ծննդաբերել: Նա դարձել է երկրորդ երեխան Շվեդիայի գահի ժառանգորդուհու եւ նրա ամուսնու՝ արքայազն Դանիելի ընտանիքում:
Ավտոկայանատեղիների հարցը մնում է չկարգավորված:2015թ-ի դեկտեմբերի 17-ին Գյումրու ավագանու որոշմամբ հաստատվեց, որ համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016թ-ի հունվարի 1-ից դառնում է անվճար:
Ստեփանակերտում ընթացքի մեջ են ավտոմեքենաների՝ առավելագույնը 40 կմ ժամ արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նոր նշանների տեղադրման աշխատանքները:
Dolce&Gabbana իտալական նորաձևության տունը քննադատության է ենթարկվել իր կայքում ցուցադրված կոշիկի պատճառով, որը ներկայացվել է որպես «ստրուկի սանդալ»:
Երևի այսօր ազատամարտիկ բառի իմաստն այնքան էլ խորը չենք հասկանում: Մարդիկ 20-30 տարի հետո են հասկանալու, թե ինչ մեծ բախտ են ունեցել, որ մասնակցել են Ազատամարտին: Երբ 2-րդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, մեր մեծերն ասում էին՝ ի՞նչ պիտի անի գալիք սերունդը. եթե պատերազմ լինի, կթողնեն ու կփախչեն:
Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքին կից տարածքում տեղադրված սուրճի սարքի դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել է սարքի ներսում տեղադրված դրամարկղը, որի մեջ եղել է 37.000 դրամ /մետաղադրամ/:
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակի ծնկի վնասվածքի վերականգնումը Միացյալ Արաբական Էմիրություններում:
Ընդեղենը բարձր կալորիականության սնունդ է, որը հարուստ է ճարպերով ու սպիտակուցներով: Ըստ հետազոտությունների՝ ընդեղենն առողջության համար օգտակար մթերքների շարքին է դասվում: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ունեն շաքարախտ, սրտային հիվանդություն և այլ քրոնիկ հիվանդություններ:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայում «Մայնցի» հետ անցկացրած խաղի մասին (1:2):
Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն առաջին եռամսյակում կհատկացվի 412,5 մլն դրամ՝ լրացուցիչ 55 հազար հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր ձեռք բերելու և մնացած ապահով ընտանիքների տրամադրելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ընդունված որոշումը և նշեց. «Այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ Նախագահի հետ և հանձնարարվել է համապատասխան գերատեսչություններին՝ խնդրին տալ արագ լուծում և այնպես անել, որ որևէ անապահով ընտանիք չզրկվի սարքն անվճար ստանալու հնարավորությունից»:
Գյումրու աղջիկների ֆուտբոլի «Տրիբունա» ակումբը երրորդ տարին անընդմեջ անցկացնում է մարզային ներդպրոցական առաջնություն` նվիրված կանանց միամսյակին:
ՌԴ ներքին գործերի նախարարության և դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի ղեկավարությունը նախատեսում է պարգևատրման ներկայացնել ոստիկաններին, ովքեր ձերբակալել են երեխայի սպանության մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այդ մասին ասել է Մոսկվայի ոստիկանության ղեկավար Անատոլի Յակունինը:
Վլադիմիր Գասպարյանը վերջին օրերի կադրային փոփոխությունների ու տեղաշարժերի օրինակով կրկին հիշեցրեց ոստիկանության ղեկավարության քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այն խնդիրները, որոնք իրականացվում են բարեփոխումների ծրագրի շրջանակում:
Թուրքական գազային ընկերությունները մտադիր են դատական կարգով բողոքարկել դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության որոշումը: Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
«Այսօր չկա կինոմթնոլորտ, որովհետև չկա կինոքննադատ: Հիմա կինոքննադատներ պետք չեն: Հետևաբար՝ այն, ինչ ամեն օր տեսնում ենք այսօրվա սերիալներում, մի՞թե դրանք մարդ դաստիարակելու համար չեն: Համակարգը քանդվել է նաև այս պատճառներով: Այսօրվա հերոսը դարձել է օլիգարխը, որին ես խնայում եմ, որովհետև խղճում եմ: Նա դժբախտ մարդ է ու այդ մասին չգիտի: Մինչև չգա սեփականության վերջը, համարեք, որ մարդը կորած է: Այսօր արդեն ապացուցվեց, և մենք համոզվեցինք, որ կապիտալիզմը նույնքան վատ դրսևորում է, որքան սոցիալիզմն էր»:
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Ալլեգրիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին: