Բաժիններ՝

Ինչ տառատեսակ օգտագործել ռեզյումեի մեջ

Vc.ru կայքի ընթերցողներից մեկի հարցին, թե ռեզյումե կազմելիս ինչ տառատեսակ պետք է օգտագործել, «Բոննի և Սլայդ» ստուդիայի հիմնադիրը պատասխանել է, որ, որքան էլ տարօրինակ լինի, պետք է մեկ ստանդարտ տառատեսակ օգտագործել: Իմաստն այն է, որ ռուզյումեում ամեն ինչ պետք է առավելագույնս հասանելի լինի, սևը սպիտակի վրա՝ առանց առանձնահատուկ ձևավորման և առանց ստեղծագործական շեղումների: Հակառակ իրադրությունը, որպես կանոն, նյարդայնացնում է մարդկային ռեսուրսների մասնագետներին ու տնօրեններին: Նրանք պարզապես ցանկանում են տեղեկատվություն ստանալ ձեր մասին և արագ հասկանալ՝ արդյո՞ք դուք անցնում եք առաջնային ընտրությունը՝ իրենց չափանիշներին համապատասխան, թե՞ ոչ: Օգնեք նրանց դրանում, պարզ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս