Բաժիններ՝

Մասիսում բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան. տուժածի առողջական վիճակը ծանր է

Մարտի 17-ին, ժամը 23.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Գործարանային փողոցի մոտակայքում բախվել են գնացքը և մարդատար ավտոմեքենան, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կանչի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Վազ-2106» մակնիշի 05 ՕՕ 481 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Զ., ծնվ.1989 թ.) և ВЛ10У631 էլեկտրագնացքը, ինչի հետևանքով Է. Զ.-ը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ավտոմեքենան հեռացրել են երկաթգծից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս