Բաժիններ՝

Ավտովթար Գայի պողոտայում. կան տուժածներ

Մարտի 18-ին, ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Corsa» մակնիշի 08 ՕS 644 ( վարորդ՝ Հ. Հ., ծնվ.1950 թ), «Mercedes G280» մակնիշի 76 DD 766 (վարորդ՝ Հ. Գ., ծնվ.1987 թ.), «Mercedes S600» 52 PՕ 555 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս