Դեմքի մաքրումը յուղերով

Յուրաքանչյուր յուղ հզոր հակաբորբոքային, վերականգնող և մաքրող հատկանիշներ ունի: Եվ հենց այս հատկանիշների շնորհիվ էլ մաշկի ծակոտիները բացվում են և մաքրվում: Հրաժեշտ տվեք համառ սև կետերին:

Քայլ առաջին

Նախ ձեր սիրելի յուղից մի քանի կաթիլ լցրեք ափի մեջ:

Քայլ երկրորդ

Մերսող շարժումներով և նուրբ թփթփացնելով՝ զգուշորեն յուղը տարածեք դեմքի վրա: Կարող եք նաև պարանոցի և կրծքի հատվածներում տարածել: Մի քանի րոպեների ընթացքում մերսեք դեմքը:

Քայլ երրորդ

Բամբակի մի կտորը թրջեք մաքուր ջրում և մերսող շարժումներով կրկին քսեք դեմքին, պարանոցին և կրծքին: Կարող եք նաև յուղն անմիջապես քսել բամբակի վրա և մերսել դեմքն այդ բամբակով: Այն խորապես կմաքրի ծակոտիներն ու կվերացնի աղտոտումները:

Ինչպե՞ս է պետք դա անել:

Դեմքի մաքրումը յուղով

yux

Այս տեսակ մաքրումն ամբողջովին բնական խնամքի միջոց է, որը չի պահանջում հատուկ սարքավորումներ: Այս ճանապարհով մաշկը կփափկի, կսկսի փայլել և կերիտասարդանա:

Մաքրելուց հետո դեմքը չորացրեք: Դեմքի խոզանակ վերցրեք և մերսեք դեմքը: Սկզբում սա պետք է շատ նուրբ անել, զգուշորեն, իսկ երբ մաշկն արդեն սովորի, կարող եք մի փոքր ուժեղացնել:

Չոր խոզանակը փիլինգի ազդեցություն ունի:

Որոշ ժամանակ անց մաշկը կսովորի նման մաքրմանը և, իհարկե, շնորհակալ կլինի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս