
Համացանցին միացած աղավնիները կսկսեն հսկել Լոնդոնի օդի մաքրությունը

Twitter, DigitasLBi եւ Plume Labs of Paris ընկերությունները համաձայնություն են ձեռք բերել Լոնդոնում օդի աղտոտման մակարդակի մոնիթորինգի համար աղավնիներ օգտագործելու համատեղ նախագծի շուրջը: Թռչուններին կհագցնեն Համացանցին միացված հատուկ ուսապարկեր, որոնք տվյալներ կհաղորդեն մթնոլորտի վիճակի վերաբերյալ: Ըստ VentureBeat-ի՝ ուսապարկերում գտնվող տվիչները կչափեն մթնոլորտում օզոնի եւ ազոտի երկօքսիդի մակարդակը: Օդի աղտոտման դիտազննման արդյունքները կհրապարակվեն Twitter-ում հատուկ դրա համար ստեղծված հաշվում: Բացի դրանից, աղավնական պարեկը կստանա իր սեփական վեբ-կայքը, որտեղ կարելի կլինի տեղեկություններ իմանալ յուրաքանչյուր թռչունի գտնվելու վայրի մասին: