Ով է Վահան Շիրխանյանի դեմ ցուցմունք տվել. «Ժողովուրդ»

«ժողովուրդը» զրուցել է Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ։

– Պարոն Եսայան, «Զինված հանցախմբի» շրջանակներում Վահան Շիրխանյանի քրեական գործի քննության ընթացքից ի՞նչ նորություններ ունեք։

– Արդեն երրորդ ամիսն է, որ նա գտնվում է կալանքի տակ։ Ըստ էության, որոշ գործողություններ արվել են՝ խմբի անդամների հետ կապված, որոշ հարցերի շուրջ մեկնաբանություններ, պարզաբանումներ տրվել են։ Քրեական գործը առաջ է գնում։ Մենք ընբռնումով ենք մոտենում հաշվի առնելով, որ այն ծավալուն գործ է, եւ շատ մարդիկ են ընդգրկված։ Պետք է որոշ ժամանակ, որպեսզի ուսումնասիրվի եւ հարցերին պատասխան տրվի։ Դրա հետ մեկտեղ՝ կա առողջության խնդիրը, որը որ մենք անընդմեջ բարձրաձայնում ենք եւ դատարանում, ե՛ւ քննչական մարմինների մոտ։ Մենք ե՛ւ քրեականի, ե՛ւ բժշկականի մասերով խոչընդոտ չենք տեսնում, դրական ենք վերաբերվում գործընթացին։ Բայց հաշվի առնելով իր տարիքը՝ փորձում ենք գործընթացը հնարավորինս արագացել։

– Քննչական ի՞նչ գործողություններ են իրականացվում Վ Շիրխանյանի նկատմամբ։

– Գործի հետ կապված մի շարք անուններ են տրվել, եւնա չի Էլ հերքում, որ ճանաչում է խմբի երեք անդամներին՝ տերտերին, լրագրողին եւ Արթուր Վարդանյանին, բայց խնդիրը նրանում է կայանում, որ փորձում են պարզել, թե ինչպես են նրանք իրար ճանաչում, ծանոթություն ասելով՝ ինչ է նշանակում բարեւ տալ, գնալ, զրուցել… Գործի հետ կապված քննչական գործընթացներ են, գնում են, մենք էլ փորձում ենք դրանք բերել այնպիսի տեսքի, որ երեւա, թե ինչ է իրականում տեղի ունեցել։

– Իսկ այս ընթացքում ի՞նչ առերեսումներ են տեղի ունեցել և ում միջեւ։

– Մի քանի առերեսումներ եղել են։ Պարզապես ես հիմա չեմ ուզում չակերտները բացել։ Բայց երբ մենք դիմել ենք ԱԱԾ քննչական մարմին, մեզ չեն մերժել։ Արդարադատության նախարարությունը նույնպես դրական է մոտեցել։ Մեր միջնորդությունները եւս նպատակահարմար են գտել, որոշ հարցեր որ բարձրացրել ենք, միշտ դրական լուծում են ստացել։

– Պարոն Եսայան, այնուամենայնիվ պարոն Շիրխանյանը ինչի՞ եւ ո՞ւմ ցուցմունքի հիման վրա է շարունակում մնալ կալանքի տակ։

– Այստեղ մի նրբություն կա, եւ ամեն ինչ մի քիչ խառն է։ Նա տեր հոր առիթով է ծանոթացել Վարդանյանի հետ, մեկ-երկու անգամ հետը հանդիպել Է։ Այս բոլոր հարցերի պատասխանը, ըստ Էության, ժամանակի մեջ պետք է տրվի։ Բնականաբար, մենք ծանոթ չենք, թե մյուս կողմերը ինչ ցուցմունք են տվել, որովհետեւ դա քննչական գործողությունների իրավունքի ներքո է։ Բայց ենթադրում ենք, կասկածում ենք, որ կլինեն ցուցմունքներ Շիրխանյանի դեմ տրված։ Հիմա մեր խնդիրը այն է, որ այդ ցուցմունքների մեջ մենք փորձենք հիմնավորել, համոզել, բերել փաստարկներ, որ իր մեջ այդ հոդվածը չի պարունակում։ Եթե երկու-երեք մարդու է ճանաչում, ապա այդ երեքի մեջ պետք Է լինի ցուցմունք տվողը, որովհետեւ ուրիշի նա չի ճանաչում, չի շփվել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս