Բաժիններ՝

Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։

«Մենք պետք է մեկուկես հազար կիլոմետր ճանապարհն ավարտենք չորս տարում»,- Aristegui Noticias պորտալը մեջբերել է Լոպես Օբրադորի հայտարարությունը, որը նա արել է Չյապասի նահանգի Պալենկե քաղաքում նախագծի գործարկման արարողության ընթացքում:

Գնացքի երթուղին պետք է անցնի Մեքսիկայի մի քանի հարավային նահանգներով, ավելի վաղ դրան քաղաքացիները հավանություն էին տվել ժողովրդական քվեարկության ժամանակ:

Նախագիծը պետք է իրագործվի պետական-մասնավոր գործընկերության հիման վրա, իսկ ներդրումների ծավալը գնահատվում է 120-150 մլրդ պեսո (5,9-7,4 մլրդ դոլար): Այն Պալենկե հնագիտական հուշարձանը կմիացնի Կինտանա-Ռոոյում գտնվող տուրիստական Կանկունի հետ:

Նախագահի խոսքով՝ երկու ամսվա ընթացքում հայտարարվելու է ճանապարհի առաջին չորս տեղամասերի կառուցման հայտամրցույթ: Լոպես Օբրադորը հատկապես նշել է, որ կառուցման ընթացքում չի ոչնչացվելու ոչ մի ծառ, այսինքն՝ բնապահպանական վնաս չի չինելու:

Երթուղու կառուցումն ուղեկցվել է տեղաբնիկ ժողովուրդների արարողությամբ, որոնք թույլտվություն են խնդրել մայր Երկրից: Արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի նախագահը:, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս