
Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից. Blu Radio

Կոլումբիայում առնվազն 13 մարդ է տուժել Կորդովա հյուսիսային նահանգի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Blu Radio տեղական ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ պայթյուցիկ սարքը նետվել է գիշերային ակումբ, որտեղ ֆուտբոլի հարյուրավոր երկրպագուներ դիտում էին երկրի գավաթի եզրափակիչ մրցախաղը: Նշվում է, որ երեք մարդ ծանր վիճակում է: Միջադեպի այլ մանրամասներ չեն բերվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: