Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար ու փոխանցեց վարչապետի պաշտոնակատարի ողջույնները
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ այս զորախումբն արդեն երկրորդ անգամ է մեկնում սահման և ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ պատվով է վերադառնալու:
Ավանդույթի համաձայն սահման մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին և աղոթեցին:
Դիրքեր մեկնող ոստիկանների համար անակնկալ ուներ ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը:
1033 զորամասի ոստիկանները գնացին, 1032 զորամասի ոստիկանները մարտական առաջադրանքը փայլուն կատարած՝ վերադարձան:
Ոստիկանության պետը զինծառայողներից մեկի որդու՝ Գոռի հետ է եկել նրանց դիմավորելու:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ծառայության համար ու փոխանցեց վարչապետի պաշտոնակատարի ողջույնները:
Շարքից դուրս եկան օրեր առաջ 2 դիրքում հատուկ առաջադրանք կատարած ոստիկանները: Նրանց ոստիկանության պետն անհատապես շնորհակալություն հայնեց:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով:
Մարտական առաջադրանքը կատարած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն ծառայության՝ հասարակական կարգի պահպանությանը: