
Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայի միջազգային մրցաշարի առաջատարներից մեկն է:
Իսպանիայում մեկնարկել է շախմատի Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն Մանուէլ Պետրոսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը և Վահե Բարսեղյանը պարտություն են կրել:
Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը առաջատարների շարքում է 6 միավորով:
Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: