
Թուրք-սիրիական սահմանին Թուրքիան նոր պատնեշներ է կառուցել

0Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից վերահսկվող իրիայի Ղամըշլի շրջանին սահմանակից հատվածներում թուրքական կողմը հողաթմբային պատնեշներ է կառուցել։
Դրանք ունեն 2 մետր բարձրություն և գտնվում են թուրք-սիրիական սահմանից 500 մետր հեռավորության վրա։
Ավելի վաղ Էրդողանի արած հայտարարության մեջ նշված էր.
Թուրքիան սահմանամերձ հատվածներում շարունակում է միջոցներ ձեռնարկել իր բնորոշմամբ ահաբեկիչների մուտքը կանխելու և խիստ սահմանային վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։ Էրդողանը նշել էր, որ մի քանի օրից սկսելու են ռազմագործողություններ՝ ազատագրելու Եփրատի արևելքն պառակտիչ ահաբեկչական ուժերից: