Բաժիններ՝

Էրնեստո Վալվերդեն երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

Մարզիչը կարող է իրեն ապահով զգալ:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նոր պայմանագիր ստորագրեց կատալոնական ակումբի հետ: Մարզիչն իր ստորագրությունը դրեց «կապտանռնագույնների» պայմանագրի տակ, որը նախատեսված է մինչև 2020թ. հունիս:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, պայմանագիրը նախատեսում է մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Վալվերդեն գլխավորել է «Բարսելոնան» 2017 թվականին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր: 55-ամյա մարզիչը թիմի հետ հաղթել է Պրիմերան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է՝ «Ռեալի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728