
«Ուզում եմ զգալ ԱՊԼ-ի մթնոլորտը». Լոպետեգի

Ժուլեն Լոպետեգին հաղորդել է, որ կցանկանար մարզել ԱՊԼ-ում:
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ժուլեն Լոպետեգին պատմել է ԱՊԼ-ում աշխատելու իր ցանկության մասին:
«Մարզիչը պետք է բաց լինի առաջարկների համար: Բայց եթե ես կարողանայի ընտրել, ապա կգերադասեի աշխատել լավագույն լիգաներում:
Անգլիայում ֆանտաստիկ առաջնություն է: Երբ դիտում ես ԱՊԼ-ի խաղերը, զգում ես այդ մթնոլորտը, հարգանքը խաղացողների և մարզիչների նկատմամբ, դա շատ կարևոր է: Ես ուզում եմ դա զգալ:
Իհարկե, Իսպանիան էլ է ֆանտաստիկ լիգա, ֆանտաստիկ խաղացողներով և մարզիչներով, այնպես որ, կտեսնենք»,- ասել է Լոպետեգին BBC-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Լոպետեգին գլխավորեց «Ռեալը» նախորդ ամռանը, սակայն հոկտեմբերին հեռացվեց թիմից (14 խաղում՝ 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը